«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես սովորաբար անձնական բնույթի նամակներ, առնվազն վերջին հազարամյակում չեմ ստացել, այդ թվում գրավոր նամակներ: Շիրակ կենտրոնին հասցեագրված նամակներն են առատ, որոնց համար էլ, այսպես ասած՝ աչքս չի պաղում: Որովհետև որպես կանոն ստացվածները լինում են դատարանից, ոստիկանությունից՝ հիմնականում չարաբաստիկ արագաչափերի պատճառով, հարկայինից՝ ամենադաժանները, օգնության ակնկալիք ունեցող մարդկանցից, երբեմն էլ միաժամանակ, նույն ձեռագրով գրված, բայց տարբեր հասցեատերերից… այսօր էլ նամակ ստացա ԱԺ նախագահի աշխատակազմից՝ գյումրեցի մի անօթևան ընտանիքի աջակցելու խնդրանքով…
Միայն մի բան կարող եմ ասել, երնեկ այս բնույթի բոլոր նամակներին կարողանայինք դրական պատասխան տալ:
Ամեն օր տասնյակ նույնաբովանդակ տասնյակ հեռախոսազանգերի, այդ թվում ԱԺ պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների կողմից, էլեկտրոնային և սոցկայքերով ուղարկված նամակնների մասին էլ չպատմեմ:
Մի օր հաստատ գժվելու եմ»: