Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը. armeniasputnik.am

Արդեն 5-րդ տարին է` Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները փայտից ակնոցներ են պատրաստում: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից. այս ակնոցները բացարձակապես ձեռագործ են ու բնական փայտից:

Դավիթ Խաչատրյան

Փայտը, որ ներկրում են Իտալիայից, վերջնական մշակումն անցնում է բուսական հատուկ նյութերով ու մեղրամոմով, էկոլոգիապես մաքուր է:

«Առավելությունն այն է, որ փայտը բնական նյութ է ու օրգանիզմից վերցնում է մարմնի ջերմաստիճանը և ավելի հարմարավետ է դեմքին»,- ներկայացնելով փայտե ակնոցների առավելությունը` նշում է Բաբկեն Խաչատրյանն ու ավելացնում` յուրաքանչյուր ակնոցը 60 ժամ ու նվազագույն ճշգրտության աշխատանք է պահանջում:

Ակնոցի շրջանակ պատրաստելու գործընթաց

 

Բոլոր մոդելների վրա կա «Պատրաստված է Հայաստանում» գրությունը: Չնայած կարճ ժամանակահատվածին` եղբայրների ստեղծած ակնոցներն արդեն ճանաչում ունեն՝ համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին, ու նրանք պատվերներ են ստանում ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաև արտերկրից: Բաբկենը վստահեցնում է, որ իրենք հպարտորեն կարող են ներկայանալ ոչ միայն հայրենակիցներին, այլ նաև ամբողջ աշխարհին:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am