Ամերիկացի ևկանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված է Մարսի մակերևույթի տակ: Հետազոտությունը հրապարակված Է Geophysical Research Letters-ում, դրա մասին հաղորդել է NASA-ն:
Ջրասառույցից (50 – 80 տոկոս), ավազից և գազերից բաղկացած շերտը գտնվում է մակերևույթի տակ 1 – 10 մետր խորության վրա՝ Ուտոպիա հարթավայրի արևմուտքում՝ մոտավորապես հասարակածից մինչև հյուսիսային բևեռ կես ճանապարհին: Սառած ջրամբարն ունի 80 – 170 մետր հաստություն և 14,3 հազար քառակուսի կիլոմետր ծավալ:
Գիտնականներին սառած ծովը հաջողվել է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի միջոցով: