«Եթե մի օր ԵԳԱԾ-ը վերաբացվի, ապա այն պետք է ավելի մեծ բյուջե ունենա, քան 100 մլն դրամը»
Advertisement 1000 x 90

«Եթե մի օր ԵԳԱԾ-ը վերաբացվի, ապա այն պետք է ավելի մեծ բյուջե ունենա, քան 100 մլն դրամը»

2014 թվականին, պարոն Artur Ishkhanyan առաջարկով ընդգրկվեցի Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի կազմում մի նպատակով որպեսզի նոր ծրագրեր մշակենք երիտասարդ գիտնականների համար, որոնք կլինեն պիլոտային օրինակներ, և հետագայում կընդօրինակվեն պետական մարմինների, ակադեմիայի և համալսարանների կողմից: Եվ մենք կարողացանք այդպիսի մի քանի ծրագիր իրականացնել: Օրինակ, impact factor ունեցող ժուռնալներում տպված հոդվածների համար երիտասարդները մեծ պարգևավճարներ էին ստանում ԵԳԱԾ-ից: Նման կերպ խրախուսում էին մեր գիտական արդյունքի միջազգայնացումը: Այսօր, այդ նույն բանն անում են մի քանի համալսարաններ, օրինակ ԵՊԲՀ և ԵՊՀ:

2016 թվականին, երբ դուրս էի գալիս ԵԳԱԾ-ից, արդեն մշակել էինք մինչև 300մլն դրամի տարբեր ծրագրեր, որոնք փուլ առ փուլ պետք է իրականացվեին: Մի ծրագրի շնորհիվ երիտասարդ, խոստումնալից գիտնականներին պետք է ուղարկեինք արտասահման կարճաժամկետ (1-2 ամիս) վերապատրաստումների: Ընդորում նոբելյան մրցանակակիրների լաբորատորիաներ: Մեկ այլ ծրագրով տրամադրելու էինք դրամաշնորհներ որպեսզի երիտասարդ գիտնականները միջդիսցիպլինար հետազոտություններ իրականացնեին՝ դրանով խրախուսելով տարբեր ոլորտների համագործակցությունը:

Եթե մի օր ԵԳԱԾ-ը վերաբացվի, ապա այն պետք է ավելի մեծ բյուջե ունենա, քան 100 մլն դրամը՝ կոմպենսանցնելու համար մեկ տարվա անգործությունը: Շատ ծրագրեր դեռ կան…

Կենսաբան Հովակիմ Զաքարյանի էջից:



Նման նյութեր