«Բարդակ» փաբի սեփականատերը Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Advertisement 1000 x 90

«Բարդակ» փաբի սեփականատերը Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

blog.168.am կայքը, հղում անելով politik.am-ին, գրել էր, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությանը Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։ Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։

Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն  պատվիրել, սակայն նրանց առաջարկը մերժվել է։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչու՞ են մերժում էլիտայի խնդրանքը՝ փաբի աշխատակիցները հիշեցրել են, որ ըստ օրենքի 23։00-ից հետո թույլատրված չէ բարձր երաժշտություն լսել։ Միրզոյանին հիշեցրել են, որ Հայաստանում էլ նույն օրենքն է գործում։ Հայրենի օրենսդիրը ստիպված է եղել զսպել պարելու իր ցանկությունը և բավարարվել միայն խմելով։

Մեր հրապարակումը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է փաբի սեփականատեր Ազատ Գրիգորևիչը և գրել․«Իմ փաբն է ու իմ օրենքները։ Դուք գրեք, ես դեմ չեմ։ Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ, անունը ընտրելիս շատ երկար եմ մտածել, ու վերջում գնացել համարձակ քայլի: Հտե տի»։

Ավելի մանրամասն՝ politik.am



Նման նյութեր