Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Դուք երազանք չունե՞ք, պարոնայք։
Երեխան, երբ ծնվում էր, նրան բարուր էին անում, որ ազատությունից չվախենա։ Դե XXI դարում էլ չեն բարուրում՝ վախենա, չվախենա։ Ազատություն են տալիս։
Ազատությունը մարդու ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն է։
Վահրամ Թոքմաջյանը երկու օր առաջ ազատության մեջ չկողմնորոշվելը համեմատեց «Փախուստ Շոուշենից» ֆիլմի ամբողջ կյանքը բանտում նստած եւ անազատությանը սովորած հերոսի հետ։ Նրան երբ ազատում են բանտից՝ գնում է իր տուն ու կախվում։
Հիմա Հայաստանի բուհերին հայոց լեզվի դասավանդման հետ կապված տվել են ազատություն։ Եթե ազատ ես, ապա կարող ես դասավանդել, չդասավանդել, ավելի շատ դասավանդել, ավելի հետաքրքիր ու բազմազան դասավանդել, դասավանդել գրաբար, դասավանդել լեզվական առանձնահատկություններ, դասավանդել այն, ինչ երազել ես երբեւէ դասավանդել։ Այս բոլոր նշված ու էլի հազար ու մի տարբերակից մեր բուհերը դասավանդելուն ալտերնատիվ ընկալել են Չդասավանդելը։
Դուք երազանք չունեք, պարոնայք։
Դուք ազատությունից գնում կախվում եք։
Դուք ազատությունը չեք ընկալում։
Դա ձեր արժեքը չէ»։