WhatsApp-ը թույլ է տալիս ընտրել, թե Ձեր որ կոնտակտները կարող են Ձեզ ավելացնել խմբերում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

WhatsApp-ը թույլ է տալիս ընտրել, թե Ձեր որ կոնտակտները կարող են Ձեզ ավելացնել խմբերում

WhatsApp-ը թողարկում է նոր կարգավորում, որը թույլ է տալիս նշել թե  նամակագրության հարթակում Ձեր կոնտակտներից ովքեր կարող են Ձեզ ավելացնել խմբերում։ Ըստ նախկին տարբերակի Դուք կարող էիք ընտրել բոլորին՝ թույլ տալու ավելացնել Ձեզ խմբում, կամ Ձեր բոլոր կոնտակտներին կամ ընդհանրապես ոչ մեկին։ Իսկ այժմ նոր տարբերակը թույլ է տալիս Ձեզ նշել կոնկրետ մարդկանց, ովքեր կկարողանան Ձեզ ավելացնել խմբերում կամ անտեսել նրանց ում լավ չեք ճանաչում և չեք ցանկանում Ձեզ ավելացնեն պատահական խմբերում։

Այն աշխատում է հետևյալ կերպ․

  • Բացեք WhatsApp-ը այնուհետև մուտք գործեք Settings > Accounts > Privacy > Groups:
  • Նշեք “My contacts except for…” հնարավորությունը։
  • Ավելացրեք այն կոնտակտներին որոնց խմբերին կցանկանայիք միանալ։

romarketing.am



Նման նյութեր