«Մի այլ կարգի զրույց եմ ունեցել հետը»… Արեգ Բարսեղյան. «Այս աղետին պետք է դիմակայել»
Advertisement 1000 x 90

«Մի այլ կարգի զրույց եմ ունեցել հետը»… Արեգ Բարսեղյան. «Այս աղետին պետք է դիմակայել»

Լրագրողը հետաքրքրվել է Վայոց Ձորի մարզպետից, թե արդյոք նա խոսել է Վայքի քաղաքապետի հետ՝ վարչապետի մատնանշած բացթողումների մասին, ինչին մարզպետը պատասխանել է․

– Մի այլ կարգի զրույց եմ ունեցել հետը։

Հիմա ասացեք խնդրեմ, իշխանության սույն ներկայացուցիչն ի՞նչ լեզվով է պատասխանել լրագրողին։ Էսպիսի լեզվական գիտելիքների տիրապետող իշխանավորներն ե՞ն ուզում սահմանափակել Հայոց լեզվի դասավանդումը ԲՈՒՀ-երում։

Իսկ եթե մենք անդրադառնանք նույն Կրթության և Գիտության ոլորտը համակարգող «սուպեռ» նախարարին, նրա հարցազրույցներին, նրա ֆեյսբուքյան ստատուսներին ու մեկնաբանություններին, ապա կգանք այն եզրակացության, որ Հայոց լեզվի դասավանդումը ԲՈՒՀ-երում ոչ թե պետք է սահմանափակվի, այլ կրկնապատկվի։

Արայիկ Հարությունյանը ԵՊՀ դասախոս էր, և ես, նաև նկատի ունենալով, որ ԲՈՒՀ-երում դասավանդում են նրա պես դասախոսներ, կարծում եմ, որ ուսանողներին պետք է փրկել նման լեզու աղավաղող «անհատնեից»։ Երևի Վայոց Ձորի ներկայիս մարզպետին էլ ԲՈՒՀ-ում Արայիկի պես մի դասախոս է դասավանդել։

Արայիկը, երբ դեռ երիտասարդ ընդդիմադիր էր, մեղադրում էր նախկին իշխանություններին գիտության զարգացմանը ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու համար։ Արայիկ, իսկ դու ինչպե՞ս ես պատրաստվում գիտություն զարգացնել Հայաստանում, եթե լուրեր են շրջանառվում Գիտությունների Ազգային Ակադեմիան լուծարելու մասին։ Այդ ինչպե՞ս են գիտություն զարգացնելու մայրենի լեզուն խորապես չուսումնասիրած ապագա գիտնականները։ Գիտություն զարգացնելու համար անհրաժեշտ են Հայերեն լեզվով մասնագիտական գրականություն ու գիտական նյութեր։ Ո՞վ և ինչպե՞ս է մասնագիտական գրականություն ստեղծելու, եթե ապագա գիտնականը մնալու է Հայոց լեզվի դպրոցական գիտելիքնեի մակադրակին։

Այս աղետին պետք է դիմակայել, այս աղետի օջախները պետք է վերացնել։ Այս տկարամիտությունը մեզ լավ տեղ չի տանի։

#ՍԹԱՓՎԵՔ

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր