Հայաստանի վրա խարան է քեզ նմանին վարչապետ ունենալը. Խոջաբաղյանը՝ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

Հայաստանի վրա խարան է քեզ նմանին վարչապետ ունենալը. Խոջաբաղյանը՝ Փաշինյանին

Ֆեյսբուքյան օգտատեր, բլոգեր Զաքար Խոջաբաղյանը գրում է․

«Էսօր Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե տրանսգենդեռի մասին ֆիլմը չֆինանսավորելը խարան կլիներ Հայաստանի ու կառավարության վրա։ Սենց ասեմ, Հայաստանի վրա խարան է քո նմանին վարչապետ ունենալը։

Սա արդեն համբերության բաժակի վերջն էր։ Հերիք եղավ, բոլ եղավ՝ կոխ տալով անցնես բոլոր հայկական արժեքների վրայով։ Քաղաքական մուտիլովկաներդ քեզ բաշխեցինք, բայց ազգի ու ազգային արժեքները տրորելդ չես մարսելու։ Երգդ երգված է։ Դու էլ դեռ խաբար չես։

Ասում ես՝ ծիծակ կոշիկավոր պիտի լինե՞ն ու հեգնում ես։ Ինչի՞ էդ ծիծակ կոշիկավորը պակաս ՀՀ քաղաքացի՞ է, քան ՀՀ քաղաքացիությունից հրաժարված տրանսգենդեռդ։ Ասում ես՝ 3 անգամ չեմպիոն է դարձել։ Մի հատ ճշտի, թե քանի անգամ։ Հերիք սուտ խոսելով ման գաս։

Երկրորդ, գոնե տեղյա՞կ ես, որ դոպինգի համար էդ «չեմպիոնիդ» որակազրկում են ու Երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառում։ Քաղաքական հակառակորդներիդ սխալ հանելու համար ինչ մուտիտ ասես՝ արեցիր, աչք փակեցին դրա վրա։ Քեզ թվում է, թե ազգային արժեքների վրայով անցնել հաջողելո՞ւ ես։ Էդ նույնիսկ Լևոնը չկարողացավ։

Նորից եմ ասում։ Երգդ եգված է արդեն։ Ու էդ երգը հենց դու երգեցիր։ Էսօր վերջին նոտաները երգելով։ Թե թրիդ տակով անցած դեմքերից՝ ով ինչ է մտածում ու իրենց ոնց են զգում, էդ արդեն իրենց խնդիրն է։ Ամեն մեկն ինքը պիտի պատասխան տա իր ընտրության համար։ Ինձ էսօր արդեն դու էլ չես հետաքրքրում։ Էսօր ինձ հետաքրքրում է, որ քեզնից հետո եկողը քեզնից ավելի ապազգային ու հակահայ մեկը չլինի։ Իսկ քո երգը արդեն երգվեց։ Հաջող քեզ»։



Նման նյութեր