Վախթանգ Սիրադեղյան. «Մեր պետական դրոշը արժանի է ոչ թե բացասական, այլ հենց դրական զգացման»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Մեր պետական դրոշը արժանի է ոչ թե բացասական, այլ հենց դրական զգացման»

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.

«ՖԲ ընկեր ունեմ, որ անընդհատ մեղադրում է, թե չե՞ս տեսնում վարչապետի դրական գործերից: Իհարկե, տեսնում եմ. օրինակ՝ ՀՀ պետական դրոշի առումով նրա հոգածության դրսևորումն արդեն 2-րդ անգամ:

Սակայն կուզեի, որ այն արտահայտվեր դրական և ոչ թե բացասական ֆոնին՝ մի դեպքում մերժելով անձին, ով, իր ասելով, մեղավոր էր դրոշի պահպանման առումով, և մյուս դեպքում այլոց կողմից քննադատվող երևույթի՝ սեռափոխ անձին պաշտպանելու առումով:

Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև բացասական ֆոնը բերում է բացասական զգացում, իսկ մեր պետական դրոշը արժանի է ոչ թե բացասական, այլ հենց դրական զգացման: Դա իմ ասելով չի՝ այդպիսին է էզոթերիկայի կանոնը, իսկ կանոն չիմանալը տանում է սխալ ուղիով»:



Նման նյութեր