«Մելն իմ անձնական պաշտպանության ներքո է» հայտարարությունից հետո կրքերը հանդարտվելու փոխարեն՝ ավելի լարվեցին»
Advertisement 1000 x 90

«Մելն իմ անձնական պաշտպանության ներքո է» հայտարարությունից հետո կրքերը հանդարտվելու փոխարեն՝ ավելի լարվեցին»

Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեռափոխ Դալուզյանին և ԿԳՄՍ նախարարին իր անձնական պաշտպանության տակ առնելով Նիկոլ Փաշինյանը վստահ էր, որ թեման կփակի, բայց ճիշտ հակառակ էֆեկտը ստացվեց։

Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում արված երեկվա հայտարարությունը լույսի արագությամբ տարածվեց և զարգացումները բերեցին նրան, որ մինչ այս ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներին միացած դասախոսներին, կրթական ու գիտական որոշ հաստատությունների ղեկավարներին, սեռափոխ մարզիկի ու պերֆորմանսի դեմ արտահայտվող ֆեյսբուքահայերին այսօր միացան նորանոր շրջանակներ՝ այդ թվում նաև տարբեր սպորտաձևերից աշխարհի և եվրոպայի չեմպիոններ ու արվեստի գործիչներ։

Հավանաբար, Փաշինյանն այդ հայտարարությունն անելիս ինչ-որ բան ճիշտ չէր հաշվարկել կամ արդեն «լափամանից օգտվողներ», «պատերին ծեփել, «ասֆալտին փռել» էքսցենտրիկ ոճով ու հատուկ առոգանությամբ արտասանվող արտահայտություններն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս։

Փաստն այն է, որ «Մելն իմ անձնական պաշտպանության ներքո է» հայտարարությունից հետո կրքերը հանդարտվելու փոխարեն՝ ավելի լարվեցին։

Թեման պետք է փակել ու հավանաբար այդ նպատակով էլ հենց այսօր առավոտյան ԱԱԾ-ն տարածեց արտասահմանցիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման մասին հաղորդագրությունը։ Ի դժբախտություն օրվա իշխանությունների, մինչև կառավարության նիստը այս թեման պտտվեց-պտտվեց, սակայն այլևս Նիկոլ Փաշինյանի պաշտպանության ներքո գտնվող սեռափոխ և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մարզիկի թեման չփակեց։

Ուստի, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարի ժպիտով ու քմծիծաղով մեկ այլ թեմա հրապարակ նետեց՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարելով պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:

Բայց կարծեք թե, էս թեման էլ չի փակում սեռափոխությունը։

#գնում_ենք_առաջ»:

Սեռափոխ Դալուզյանին և ԿԳՄՍ նախարարին իր անձնական պաշտպանության տակ առնելով Նիկոլ Փաշինյանը վստահ էր, որ թեման կփակի,…

Gepostet von Lusine Margaryan am Donnerstag, 14. November 2019



Նման նյութեր