
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ ԱՄՆ-ում հերթական անգամ շահարկեցին Հայոց Ցեղասպանությունն իրենց արտաքին քաղաքականության համար, մեզանից շատերը պատմական արդարության վերականգնումից, նույնիսկ հաղթանակներից էին խոսում:
Իսկ ես մնացի այն համոզմունքին, որ այդ բանաձևում մեզ հետ կապ ունի միայն 1915թ.-ը և Ցեղասպանություն բառը, մնացածը մեզ հետ ոչ մի կապ չուներ…
Այսօր արդեն վետո է կիրառվել այդ բանաձևի նկատմամբ: Ավելի պատկերավոր եթե ասեմ, ԱՄՆ-ն իջեցրած բռունցքը կրկին բարձրացրեց Թուրքիայի գլխին, որպեսզի լուծի սեփական հարցերը…
Իսկ մենք… Իսկ մենք ոգևորվել էինք մեր թղթե շերեփով, փոխանակ մտածենք երկաթե շերեփ ունենալու մասին»: