Արմեն Մինասյան. «Այսօրվա իշխանությունը գլուխ գովելու ավելի մրցունակ փաստարկներ ունի, բայց քարոզիչներն ապավինում են պողոսությանը»
Advertisement 1000 x 90

Արմեն Մինասյան. «Այսօրվա իշխանությունը գլուխ գովելու ավելի մրցունակ փաստարկներ ունի, բայց քարոզիչներն ապավինում են պողոսությանը»

Արմեն Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Ինձ ամենաշատը զայրացնում է հանգամանքը, որ հարյուր տոկոսով ինտելեկտուալ մարդիկ պողոսանում են։

Հանգամանքը, որ դու այսօր իշխանություն ես, կամ երեկ ատել ես իշխանությանը (հաճախ՝ լուռ, ու կերակրատաշտին մոտ), չպիտի պատճառ դառնա, որ այսօր իշխանահաճո քարոզչությունդ կառուցես պողոսավարի։

Օրինակ՝ խոսես «բա նախկինների ժամանակ լա՞վ էր», «եկեղեցին քըխ ա», «սատանա կա քաղաքում», «Ռուսաստանը տականք ա, Ամերիկան սուրբ» ու այդ կարգի այլ փաստարկներով։ Կրկնում եմ՝ եթե մտածող մարդ ես, սրանք պետք չեն։

Այսօրվա իշխանությունը գլուխ գովելու ավելի մրցունակ փաստարկներ ունի, բայց քարոզիչներն ապավինում են պողոսությանը։ Ցավալի է, որ՝ նաև ինտելեկտուալները»։



Նման նյութեր