
Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսը հայտարարել է նոր սոցկայքի ստեղծման մասին, որը կարող է համարվել Facebook-ի և Twitter-ի մրցակիցը:
WT: Social անունը ստացած կայքը նման է Ուելսի մյուս արտադրանքին, այսինքն այն ևս հիմնված է օգտատերերի «նվիրատվությունների» վրա և չունի գովազդներ: Ուելսը համոզված է, որ նոր սերունդը գնահատում է որակով կոնտենտը և կցանկանա ինչ-որ միջոցով օգնել ցանցի աշխատանքին: Նմանատիպ օրինակներ են Netflix-ը և Spotify-ը:
WT: Social-ը աշխատում է հոկտեմբերից և արդեն ունի 50 հազարից ավելի օգտատեր: Այն զարգացնում է ընդամենը մեկ տասնյակի հասնող աշխատողների խումբ: Այստեղ կարելի է տարբեր հարթակներում տեղադրված հղումներ տեղադրել: Կայքը աշխատում է տարբերվող ալգորիթմով: Առաջնային են համարվում ոչ թե ամենաշատ հավանում ստացած հրապարակումները, այլ ամենաթարմերը: