Եվ ուրեմն՝ Պապը բի էր, Ներսես Մեծը՝ քիլեր
Advertisement 1000 x 90

Եվ ուրեմն՝ Պապը բի էր, Ներսես Մեծը՝ քիլեր

Իրականում պետք է շնորհակալ լինենք օդիոզ, երբեմն տմարդի խոսույթով աչքի ընկնող պատգամավորներին։ Նրանք ամենամեծ ծառայությունն են մատուցում մեր օրերի պատմությանը։ Չեն թողնում, որպեսզի մոռանանք մեր ոչ վաղ անցյալը, իսկ դա շատ կարևոր է։ Իսկ այժմ, Պապի՝ «գալուբոյ» լինելու պատմական անցքի շուրջ։

Իմ խորին համոզմամբ, Տիրան, Արշակ Երկրորդ և Պապ թագավորները հասկացել էին, թե ինչ խորքային խնդրի մեջ ենք ընկել, եկեղեցուն ընդարձակ տարածքներ ու իրավունքներ տալով։ Նրանք պայքարում էին դրա դեմ և այդ պայքարը կրում էր պետության տեսանկյունից շատ օրինաչափ բնույթ։ Չի կարող երկրում երկու թագավոր լինել։

Եկեղեցին արդեն համակերպվել էր յուր ցոփ ու շվայտ կյանքին։ Իշխանությունը պահելու համար, նա դուրս էր եկել պետության դեմ, այս դեպքում` թագավորության։ Բնականաբար, Պապի կտրուկ բարեփոխումները, որոնք միտված էին պետության հզորացմանը, դուր չէր գալիս եկեղեցուն։ Ո՞վ է երեխա ունենում։ Ճիշտ է` կինը։ Իսկ բազմաթիվ կանանց ու աղջիկների հռչակել էին Քրիստոսի հարսեր ու փակել կուսանոցներում։ Ո՞վ պետք է ծառայեր բանակում։ Ճիշտ է` տղամարդիկ։ Իսկ նրանց մի զգալի մասը փարաջա էին հագել ու ձեռնադրվել հոգևորականներ։ Դա քիչ է, նրանց շատ բարեկամներ նույնպես ազատված էին աշխարհիկ ծառայությունից։ Պապի օբյեկտիվ դիմադրությունը հանգեցրեց եկեղեցու թշնամանքին։ Իսկ ու՞մ ձեռքին էր այն ժամանակների մեդիան, հեռուստատեսությունը։ Ճիշտ է` եկեղեցու։ Ու ի՞նչ պետք է անեին։ Բնականաբար սև փիառ։ Փավստոսի և այդ փուլի եկեղեցու հավաքական մտքի արգասիքն եղավ Պապին արվամոլ անվանելը։ Նրանց պնդումներով, Պապը քնում էր դևերի հետ։ Ինչպես այն ժամանակների եկեղեցականների, այնպես էլ այսօրվա օդիոզին չխանգարեց նույնիսկ այն հանգամանքը, որ Պապը երկու որդի ուներ։

Իսկ հնարավո՞ր է, որ Պապը բի էր։ Հնարավոր է։ Հիմա երկար չբացատրեմ թե ինչու։ Չնայած գիտեմ, որ հարմար թեմա եմ տալիս հերթական սռաչի։ Հունա-հռոմեական մշակույթն իր բաղադրիչներով լայն տարածում ուներ Հայաստանում։ Իսկ այդ մշակույթում, բի լինելը սովորական կենսակերպ էր։ Սվետոնիոսի մոտ, հռոմեական կայսրերից միայն մեկն էր նատուրալ, իսկ նրան ծաղրում էին` անվանելով կանացիանման, քանի որ միայն կանանց է սիրում։

Եվ վերջինը։ Մեր օրերի Վարդան Երանելու հիշատակած Ներսես Մեծը, մարդ էր, որը ժամանակակից լեզվով ասած, քիլլերներ էր պահում, անցանկալի անձանց ոչնչացնելու համար։ Դա ես չեմ ասում, նորից նույն քրիստոնյա պատմիչն է ասում։

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր