Վազգեն Սաղաթելյան. «Մի քանի դիտարկում «Մել» ֆիլմի ու դրա՝ պետության կողմից ֆինանսավորման մասին»
Advertisement 1000 x 90

Վազգեն Սաղաթելյան. «Մի քանի դիտարկում «Մել» ֆիլմի ու դրա՝ պետության կողմից ֆինանսավորման մասին»

Նախ, մարդ ինչքան դալբայ*բ պիտի լինի, որ սկզբից ասի թե մենք միայն Մելի չեմպիոնության մասին պատմող հատվածն ենք ֆինանսավորում (?), հետո ինքն իր ասածի հիմարության վրա գժվի հավանաբար ու հայտարարի թե բա ինքը իմ պաշտպանության տակ ա (նենց չանեք սաղիդ փռենք ասֆալտին)։ Բայց դե դա մի կողմ։ Տեսեք, մենք էսօր գրեթե չունենք կինոարտադրություն։ Նենց չի էլի, որ Ռուսաստանի պես շաբաթը մեկ նոր ֆիլմ ենք թողարկում, բոլոր թեմաներին արդեն անդրադարձել ենք, մնացել են տրանսգենդերները։ Արա մենք Շավարշ Կարապետյան ունենք, ում կյանքի պատմությունն ինքնին ֆանտաստիկ սպորտային դրամա է, էլ չեմ ասում այդ պատմության դաստիարակչական մեսիջի մասին։ Ախր պետությունը միայն այն դեպքում ա ֆինանսավորում կինոն, երբ դրա միջոցով կարևոր ասելիք ա փոխանցում իր քաղաքացուն, դարձնում նրան հայրենիքի համար առավել պիտանի մարդ։ Այո՛, պետական ֆինանսավորմամբ նկարահանված կինոն միշտ պրոպագանդա է ու եթե այդպես չէ, ապա փողը իզուր ծախսված, մատնված գումար է։

Հիմա, արդո՞ք Մելի կյանքի պատմությունը հետաքրքիր է կինոյի համատեքստում։ Միանշանակ ԱՅՈ՛։ Անկախ ԼԳԲՏ-ի հանդեպ մեր վերաբերմունքից պետք է փաստենք, որ ինքը պատմությունը շատ հետաքրիքր է ու ես ինքս մեծ հաճույքով կդիտեմ ֆիլմը (եթե նորմալ բան կարողանան նկարել)։

Արդո՞ք պետությունը պետք է ֆինանսավորի նման պրոյեկտ։ Միանշանակ Ո՛Չ։ Մեր կինոարտադրության մասշտաբների (դրա բացակայության) պայմաններում պետությունը չի կարող իրեն թույլ տալ ֆինանսավորել տրանսգենդեր մարզիկի մասին ֆիլմ։ Այն չի կարող քարոզել որևէ բան մի պարզ պատճառով՝ ֆիլմը Հայաստանում չի դիտվի։ էֆեկտիվ չէ այդ թեմայի վրա գումար ծախսելը։

Վերջ ի վերջո ԼԳԲՏ-ի շուրջ մեծ փողեր են պտտվում ողջ աշխարհում, թող էդ կինոն իրանք նկարեն (գրանտ ա բան ա), քանի որ նույն Շավարշի մասին իրենք նկարողը չեն, նկարելուց պիտի մենք նկարենք, նենց որ եկեք ավելի խելքով ծախսենք պետական փողերը։ Մենք չէ էլի, հըլը որ դուք ))))

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր