Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն, նրանք պետք է վախենան այլ բանից…
Advertisement 1000 x 90

Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն, նրանք պետք է վախենան այլ բանից…

Ցանկացած հեղափոխությունից, կամ զանգվածների ճնշմամբ իրականացված իշխանափոխություններից հետո հաստատվում է անցումային կառավարություն: Դա աքսիոմա է: Աքսիոմա է նաև, որ նման դեպքերում հին իշխանության ռեստավրացիա՝ վերակագնում, չի լինում, կամ եթե լինում էլ է, դա ավելի շուտ բուտաֆորիա է հիշեցնում ու շատ կարճ է տևում:

Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն, նրանք պետք է վախենան այլ բանից, որ չեն կարողանա կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ իրականացնել իրենց «անցումային» գործառույթը և ճանապարհ բացել նոր հարաբերությունների ու դրանց վրա հիմնված նոր կառավարման համակարգի համար։

Ինչ վերաբերվում է «մերժվածների» վերադարձին, ապա դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ իրենք դառնան «նոր մերժվածներ», եթե չկատարեն իրենց դերը ու դրանից հետո խաղաղորեն հեռանան ու ակնկալեն նորից «ձայներ» ստանալ ըստ իրենց արժանիքների։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր