Կարեն Դոլինյանը ֆեյսբուքում գրել է.
«Փանոսները կկործանեն դրախտավայրը
Պողոսներին հանգիստ թողեք։ Փանոսներն են վտանգավոր։ Պողոսները երկրի աղն են, մի քիչ անտաշ, մի քիչ խաբվող, մի քիչ անգրագետ, բայց աղն են։ Պողոսներին հայրաբար սիրել, ծնողի պես պատժել ու մայրաբար ներել է պետք։
Լկտի, փորապաշտ, նենգ ու ծախու, արժեքներ չունեցող Փանոսներից զգուշացեք։
Էդ տեսակը սիրուն փռած ասֆալտի գովքն ու վաղը իրա երեխու սեռափոխվելու ու տղա-աղջիկ չճանաչելու նենգափոխումն է քարոզում։
Էդ տեսակը հանուն իշխանության եկած երկու ազգական – բարեկամի, որ անհույս թրջված ու փաբերում գցած առավոտները քերվում էին դուրս, էսօր սոդոմիզմի գովքն է անում։
Էդ տեսակը Նիկոլի սահմանափակ ու նեղ կերպարը սրբապատկեր է սարքել ու քանի որ հոգևոր սնանկ է, խունկի բույրի տեղ Ալենի գովերգած խոտերն է խնկարկիւմ ու էդ հոտերից արբած, սվինգերների քրտնահոտ պարն է նախընտրում հզոր յարխուշտայից։
Էդ տեսակը ազգ, բանակ, 6000-ամյա պատմություն լսելիս պոռնկական հռհռոցի մեջ է ընկնում, քանի որ ուղեղը գոտկատեղից ներքև է, միտքը՛ գեդոնիզմի ստրուկ։
Էդ տեսակը անպատասխանատու տեսակ է, խառնակող ու քանդող, «կոսմոպոլիտեն ու առաջադեմ», «պրոգրեսիվ» պիտակի տակ հասարակության ամենատականք ու ստորին ախտերը գեներացնող ու խտացնող մի զանգված։
Էդ տեսակը մոլախոտի պես թափանցել է հասարակության բոլոր շերտերը ու մինչ երկիրը տասնամյակներ շարունակ ցնցումների մեջ էր, էդ տեսակը ապահով, ու հատուկ հովհանու տակ իր սև գործն էր անում, թքած երկրի ու բանակի վրա, ստեղծելու մի նոր ապոկալիպտիկ հասարակություն, ուր հոգևոր թերհասները, խեղաթյուրված ծայրահեղությունները, սոդոմիտներն ու այլանդակապաշտները ժողովրդի հոտը ետ կշրջեն, որպեսզի իրենք երթը գլխավորեն։
Նիկոլը և իր թիմը կրում են հավաքական պատասխանատվություն Հայաստան աշխարհը նման հոսքերի դեմ ծնկի բերելու ու ազգակործան գաղափարներ սերմանելու ու օրենքի ուժ տալու համար։
Ու երբ մի օր յուրաքանչյուրի երեխան կթակի դուռը ու իր սովորածից ու ասածներից Ձեր սովորական պատկերը աշխարհի փուլ կգա, երբ օրենքի ուժով Ձեր բերանը կփակեն երեխայի հոգին ու մարմինը խեղաթյուրելու դեմ ընդվզելու փորձեր անելիս ու երբ համատարած ու ծրագրային, օրենքով պաշտպանված այլասերվածությունը կդառնա չափանիշ, Ձեր միակ խոսքը անզորության ճիչն է լինելու»։