«Եթե Նիկոլը թավիշով, ապա մենք հաստատ թուր ու թվանքով ենք պահելու Իշխանությունը Ժողովրդի». Հայկ Ստեփանյան
Advertisement 1000 x 90

«Եթե Նիկոլը թավիշով, ապա մենք հաստատ թուր ու թվանքով ենք պահելու Իշխանությունը Ժողովրդի». Հայկ Ստեփանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ստեփանյանը իր էջում գրել է.

«Ուզում եմ հասկանալ՝

Նորմալ, խելքը գլխին, առանց շեղումների մարդը, հայը, իր երկիրը սիրողը, անկախ քաղաքական դիրքորոշումից, արդյո՞ք կարող է ցանկանալ, որ ՀՀ ղեկավարի ինքնաթիռը լինի հին ու անսարք։ Արդյո՞ք նորմալ է, որ կան մարդիկ, ովքեր ուզում են, որ ինքնաթիռը ասենք լինի այնքան հին, որ օրինակ ընկնի՞։

Գոհ կլինեք չէ՞ նման դեպքում։ Հա բա ինչ կլինեք, ձեր պապաները միանգամից կգան կթռնեն գահին էլի…Չի լինելու… Թույլ չենք տալու… Արյան գնով պահելու ենք… Եթե Նիկոլը թավիշով, ապա մենք հաստատ թուր ու թվանքով ենք պահելու Իշխանությունը Ժողովրդի։

Ու հաջորդը՝ Ձեր անխելքությունից փոխանակ ամաչեք, մի հատ էլ ի ցույց եք դնում, համառորեն ձեր տգիտությունը ուզում եք տարածել։ Վարչապետը աղջկան օժիտ չի դնելու էդ ինքնաթիռը, ոչ էլ ուղարկելու է Իջևան բարեկամներին։ Դա ՀՀ Պետական գույք է, որը շահագործվում է միմիայն Պետության կարիքների համար։

Էդքան հաչալու տեղը, գնացեք Սերժին հարցրեք՝ Էդ իրա մաման պապան Գորիսից հետն էին դրե՞լ Կոնդի ամառանոցի գույքը, որ առել թռել ա՞:

Ուշքի եկեք, Նիկոլ Փաշինյանը եթե գոնե մի միլիմետր օրենքն անցներ կամ մի տեղ թեթև վրիպեր շու՜տվանից բոլորն իմացած կլինեին։ Անբիծ ճանապարհ է անցել, որ վրան «կոմպրոմատ» տենց էլ չկարեցան գտնել։

Սրանց նայի, պիտի իրանք ասեն Նիկոլը ի՞նչ անի, ինչ չանի. #Այ_քեզ_բան»:



Նման նյութեր