
Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող երեք կին, որոնցից երկուսը` թոշակառու։
Համապատասխան հետազոտություններից հետո բժիշկները կանանց մոտ սիբիրախտ են ախտորոշել։
Ըստ տարածված խոսակցությունների` հիվանդանոց տեղափոխված կանայք Կապանում գործող մսի խանութներից մեկից խոշոր եղջերավոր անասունի միս են գնել ու կերել։
Չի բացառվում, որ հիվանդության հարուցիչը նրանց է փոխանցվել գնված մսից։
Կատարվածի հանգամանքները կպարզեն իրավապահներն ու մասնագետները։