Կարեն Անտաշյանը ֆեյսբուքում գրել է.
«Առավոտից Նարեն խառն է մեր շենքի գրեթե տաս ընտանիքների տեսակավորված աղբի հավաքման ու հանձնման գործերով, հետո մտնում եմ ֆեյսբուք ու լրահոսում տեսնում, որ մի նորապսակ զույգ տարոսիկի փոխարեն 150 ծառի համարժեք նվիրաբերություն է արել ու հյուրերին բաժանել դրա վկայականները, սա ուղղակի ցնցող չքնաղության լուր է ինձ համար, թերթում եմ, մի քիչ ներքև՝ անտառվերականգման համար հիմնված մի նոր մասնավոր հիմնադրամի անտառագետի աշխատանքի հայտարարությունն է, դրանից ներքև մեկը հայտնում է, որ ձվի թղթե և պլաստիկե մեծ քանակով տուփեր ունի և անվճար կտրամադրի երկրորդական օգտագործման, մի քիչ ներքև ընկերներիս նախաձեռնության հաշվետվությունն է ողջ Հայաստանով մեկ 10,000 ընկուզենի տնկելու, էլի եմ իջնում՝ ավագանու հարգելի ընկերներից մեկը հայտնում է, որ թղթի թափոնների հավաքման համար քաղաքապետարանը լրացուցիչ մեքենաներ կտրամադրի, մյուս ավագանի ընկերս հայտնում է, որ իր նախաձեռնությամբ դպրոցներում էկոկրթության պիլոտային ծրագիր է մեկնակրկելու, դրանից ներքև կառավարության ձեռնարկած 10 մլն ծառերի տնկման լուրն է՝ բնականաբար քննադատող ու թերահավատ քոմենթներով, բայց էլի թաքուն հույս տվող, որ գոնե մասնակի կհաջողի․․․ հիմա սիրելի ընկերներ, իրոք չեմ հասկանում, էկովարքի կտրուկ փոփոխություն ենք արձանագրում հիմա, թե ես եմ էնքան ֆիլտրել իմ լրահոսը, որ մնացել ենք մենք-մերոնցով»: