
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Երկիրը վերածվել է մեծ թատերական հրապարակի:
Ներկա կառավարող ուժի անդամները Վերնատուն են քննադատում և «քլնգում»…թե բա մերժվածները: Միաժամանակ, չնկատելով, որ իրենք նրանց ապիկար շարունակությունն են: Ու ժամանակին զուգընթաց միանալուն են նրանց կազմին:
Որ Վերնատունը կարող ուժ չէ ու չի էլ դառնա, ինձ մոտ կասկած չկա: Սակայն այս ամենը կարծես լավ առիթ էր գործող իշխանության ապիկարների համար մարդկանց առաջ էլի մի տևական ժամանակ հորինած չարքերի դեմ «անզիջում պայքար»-ի գործընթաց բեմադրելու համար: Իսկ զուգահեռ շարունակել չտեսնելու տալ համակարգային խնդիրներն ու երկրի ձախողած ուղու շարունակությունն ու հոռի շրջանում մնալը:
Ոչինչ, դուք շարունակեք խաղալ ձեր դերերը, մինչև մենք կզբաղվենք քաղաքական նոր` իրական դաշտի ձևավորման բարդ աշխատանքով»: