
Արդեն երեք տարի է անցել, ինչ Samsung ընկերությւոնը թողարկեց տխրահռչակ Galaxy Note 7 սմարթֆոնը:
Թողարկումից հետո ընկերությունը ստիպված եղավ հետ կանչել իր արտադրանքը, քանի որ այն պայթում էր օգտագործման ժամանակ: Այն ժամանակ բազմաթիվ օգտատերեր փոխհատուցում ստացան սրա համար:
Սակայն պարզվում է, որ օգտատերերից ոմանք դեռևս գոհ չեն մի քանի տարի առաջ կայացրած որոշումից: Մի օգտատեր կրկնակի հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ հարավկորեական ընկերությունը սմարթֆոնի գնից երեք անգամ ավելի շատ գումար տա իրեն: Օգտատերը պատճառաբանել է, որ ընկերությունը նախօրոք իմացել է տեխնիկական խոտանի մասին և թույլ է տվել, որսարքավորումը հայտնվի շուկայում: