Չինական Huawei ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա 6-9 ամիսների ընթացքում կներկայացնի Harmony օպերացիոն համակարգը:
Ըստ ընկերության ավագ փոխտնօրեն Վինսենտ Պանգայի՝ արտադրողը չի սպասի մինչև պաշտոնական թողարկմանը և արդեն ներկայացրել է ֆլագմանային առաջին սմարթֆոնը: Խոսքը Mate 30 սմարթֆոնի մասին է: Սարքն աշխատում է Android 10 օպերացիոն համակարգով՝ EMUI 10 ամպային ծրագրով: ԱՄՆ-ի սև ցուցակում հայտնվելուց հետո Huawei-ի սմարթֆոններից կբացակայեն Google-ի ծառայությունները:
Պանգը նշել է, որ Huawei ընկերությունը Harmony OS-ը չի համարել Android-ի փոխարինող, այլ այս օպերացիոն համակարգի հաջորդ սերունդ:
Հիշեցնենք, որ օգաոստոս ամսին Huawei ընկերությունը ներկայացրեց Harmony օպերացիոն համակարգը, որն աշխատում էր ոչ միայն սմարթֆոնների, այլև պլանշետների, համակարգիչների և խելացի սարքերի հետ: