Samsung W20 5G-ը կլինի Galaxy Fold-ի պատճենը
Advertisement 1000 x 90

Samsung W20 5G-ը կլինի Galaxy Fold-ի պատճենը

Դատելով առաջին մանրամասներից՝ նոր սարքը չի զարմացնի հարավկորեացի վաճառողի երկրպագուներին:

Չինական հեռահաղորդակցության կարգավորող TENAA-ն հրապարակել է Samsung W20 5G սմարթֆոնի առանձնահատկությունները և առաջին պատկերները։ Պարզվում  է, որ սարքից անակնկալներ սպասել պետք  չի լինի:

Սմարթֆոնի վերաբերյալ առայժմ մանրամասն տեխնիկական բնութագրեր չկան, բայց առկա տեղեկատվությունը բավարար է, որպեսզի համոզվեք, որ գործիքը փոքրիկ փոփոխություններով կլինի ծալովի Galaxy Fold-ի չինական տարբերակը:

Սմարթֆոններն ունեն նման ձև և կառուցվածք: W20 5G-ի համամասնությունները 160.9×117.9×6.9 մմ են, բացված տեսքով Galaxy Fold-ը ունի նման չափեր: Երկու սարքերի արտաքին մասում տեղադրված լրացուցիչ ցուցադրության անկյունագիծը 4,6 դյույմ է: Տեսախցիկների և կառավարման ստեղծների գտնվելու վայրը նույնպես չի փոխվել:

5G աջակցությամբ բնօրինակ Galaxy Fold-ի մարտկոցի հզորությունը 4235 mAh է: Ըստ TENAA-ի՝ W20 5G-ը կստանա 4135 mAh մարտկոց:

Նոր սարքի մասին մնացած մանրամասները հայտնի կդառնան պաշտոնական ներկայացումից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Սիրարփի Աղաբաբյան