Ծառայությունը սկսել է կտրուկ արձագանքել այն խմբերի անուններին, որոնք վերաբերում էին օրենքը խախտելուն:
Աշխարհի ամենատարածված մեսինջերը սկսել է հանկարծակի արգելափակել օգտագործողների հաշիվները, որոնք գտնվում են «կասկածելի» անուններով խմբերի մեջ: Այդ մասին հայտնում է Gizchina-ն:
Խնդիրը հայտնի է դարձել մի քանի աղբյուրներից: Այսպիսով, Mowe11 մականունով Reddit-ի մի օգտատեր ասել է, որ WhatsApp-ի ադմինիստրատորներն արգելափակել են իր համալսարանական խումբը`չաթի անունը փոխելու պատճառով: Միևնույն ժամանակ, ծառայությունը ոչ միայն փակել է խումբը, այն արգելափակել է նրա բոլոր անդամներին:
Մեկ այլ օգտվող գրել է, որ WhatsApp-ն ընդմիշտ սահմանափակել է ծառայության հասանելիությունը դպրոցական զրույցի 100 անդամների համար: Մեսինջերն արգելափակում է՝ առանց պատճառաբանելու:
Բոլոր դեպքերում, արգելքը պայմանավորված էր խմբի կասկածելի անունով։ Ըստ մեսինջերի՝ խմբի անունը նման է անօրինական կամ չարամիտ ինչ-որ բանի: Նման անունների հատուկ օրինակներ չեն նշվում:
WhatsApp-ի օգտատերերը փորձել են պարզել, թե ինչումն է խնդիրը, սակայն մեսինջերը նրանց հնարավորություն չի տվել վերականգնել հաշիվները։
Հիմա արգելափակումից խուսափելու միակ տարբերակը խմբերի անունները չփոխելն է։ Փոխելու դեպքում էլ պետք է ընտրել այնպիսի անուն, որը շատ պարզ բառ է։
Սիրարփի Աղաբաբյան