Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Երբ երկիրը «կառավարում» են առաջնորդության որակներ` հանրության և պետության համար պատասխանատվություն ստանձնելու համար անհրաժեշտ որակներ և կարողություններ չունեցող անձինք (որոնց արժանիքը խոշոր հաշվով անարդարությունների դեմ բարձ գոռալն ու փողոց փակելն էր), ստացվում է այնպես, որ ունենում ենք հետևյալ իրավիճակը:
Նրանք դառնում են հեշտ կառավարելի ներքին և արտաքին հակապետական օրակարգերով անձանց և կազմակերպությունների կողմից և մոլորեցվում ու մանիպուլացվում են:
Բայց այս իրավիճակի ամենավատը նրանում է, որ այս կամային և մտավոր ունակություններով թույլ մարդիկ ոչ միայն ի վիճակի չեն հանրության առաջ իրենց ստանձնած պարտականությունները լիովին գիտակցել և պատշաճ ձևով իրականացնել, այլ նաև իրենք են անձամբ ներգրավվում երկրի քաղաքացիներին մանիպուլացնելու և մոլորեցնելու գործընթացներում` դառնալով այդ օտար օրակարգ կրողի տեղական գործիքը:
հ.գ.
Հուշում
Ամուլսարի թեմայով փակ հանդիպումներ անող «պետական ծառայողներ» սա առաջին հերթին ձեզ է վերաբերվում, եթե հանկարծ այս գիրը ձեզ պատահի և չընկալեք թե ինչի և ում մասին է»: