
Ամերիկյան համալսարանում կրթությունը անգլերեն է:
Սլավոնական համալսարանում`ռուսերեն:
Եվրոպական համալսարանում`եվրոպական որևէ լեզվով:
Մեր երկրի բուհերի առաջարկված մասնագիտություններին համանուն մասնագետներ պատրաստելու համար հզոր երկրները գումարներ են ներդնում, համալսարաններ բացում ու ամենասկզբից երիտասարդների բարձրագույն կրթությունն ապահովում իրենց երկրների առաջնահերթություններին համապատասխան:
Համաշխարհային ամենակուլ և «օրինաչափ» դարձած այս մրցավազքում մենք հավերժաբար գերակա խնդիր ունենք` պահպանել մեր լեզուն մանկապարտեզում, դպրոցում, բուհում ու նույնիսկ`աշխատավայրում: