Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքն էկրանավորվում է. Տավուշում սկսվել են նկարահանումները
Advertisement 1000 x 90

Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքն էկրանավորվում է. Տավուշում սկսվել են նկարահանումները

Հայկական ծագումով ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը, որը տպագրվել է 2016 թվականին, արդեն էկրանավորում է ստանում: Նարինե Աբգարյան ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ֆիլմի նկարահանումներն իրականացվում են Հայաստանում, Բերդից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձրադիր Նավուր գյուղում:

Ինչպես տեղեկանում ենք «Զուլալիի» ֆեյսբուքյան էջից, ֆիլմի ռեժիսորը Հայկ Օրդյանն է: Գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը և Միխայիլ Գոմիաշվիլին:

«Զուլալի» գրքում երկու վեպ է և պատմվածքներ: Վեպը, որի անունով նաև գիրքն է կոչվում, ինչ-որ  մոգական ռեալիզմ է: Ինձ թվում է, չնայած անհարմար է նման բաներ ասելը, բայց այն մի քիչ Ֆոլքներ է, մի քիչ Մարկես: Այդ գրողներին ես շատ եմ սիրում»,- ասել է Ն.Աբգարյանը:

Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2020 թվականի գարնանը:

Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: 1993 թվականից ապրում է Մոսկվայում: Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո: Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում:

armradio.am