Էլբակյան Էդգարին երեւի շատերդ եք ճանաչում: Բայց ուզում եմ պատմել, թե դեռեւս 25 տարեկան Էդգարը ի՜նչ բացառիկ, տաղանդավոր տեսակ է:
Էդգարը տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն լեզուներին:
Դեռ 2014թ.-ին, երբ դեռ 20 տարեկան էր «IELTS» քննությունների թեստերի ստուգող էր:
Ավելին՝ դեռ 19 տարեկանում պարբերականներում աշխարհաքաղաքական լուրջ վերլուծական հոդվածներ էր տպագրում: Էդգարի հայերենը ժամերով կարող եք լսել ու հիանալ՝ ծայրաստիճան գրագետ ու մաքուր:
2015թ.-ին ինքն արդեն հրատարակած գիրք ուներ, ուշադրություն՝ 21 տարեկան էր, բայց արդեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ասպիրանտ: Մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է:
Մեր մեգամոզգը քաղաքագետ, թուրքագետ, միջազգայնագետ, ռազմական փորձագետ, լրագրող, ադրբեջանագետ, Արցախյան հիմնահարցի փորձագետ է, ու նորից եմ կրկնում դեռ 25 տարեկանում: Արցախի հետ կապված ցանկացած թեմա Էդգարը փառահեղ վերլուծում է:
Էս բոլորի հետ էնքա՜ն համեստ, հայրենասեր ու կարգին մարդ է, որ իրեն չես կարա չհարգել, չհիանալ իր բացառիկ շնորհով:
Ես ուզում եմ, որ բոլորս ճանաչենք ու գնահատենք ազգի լուսավորներին:
Ես Դու Նա ֆեյսբուքյան էջ