
Վերջերս բավական հաճախ են հանդիպում ՀԱԳՆԵԼ բայով կազմված սխալ բառակապակցություններ։
Օրինակ՝ ակնոց հագնել, ականջօղ հագնել, մատանի հագնել և այլն: Բերենք նաև նախադասության օրինակ. «Նա հագավ իր գունավոր ակնոցը, մեծ մատանին, շքեղ ականջօղերը և դուրս եկավ տնից»:
Ինչպես գիտենք, մեր լեզվամտածողությամբ կոշիկը, հագուստը, վերարկուն ՀԱԳՆՈՒՄ են, ակնոցը, մատանին՝ ԴՆՈՒՄ, ականջօղը՝ ԿԱԽՈՒՄ: Բնականաբար, վերևում բերված նախադասությունը հայեցի կլինի այսպես.
«Նա ԴՐԵՑ իր գունավոր ակնոցը, մեծ մատանին, ԿԱԽԵՑ շքեղ ականջօղերն ու դուրս եկավ տնից»: