Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովի ամբիոնից արած այն հայտարարությանը, որ գյումրեցի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն իր անձնական հովանավորության ներքո է, նա Եվրոպայի եռակի չեմպիոն է և նրա մասին ֆիլմի չհովանավորումը խարան կլիներ Հայաստանի Հանրապետության և կառավարության ճակատին, ասաց, թե վարչապետի հիմնավորումները իրականությանը չհամապատասխանող են և իր՝ որպես գյումրեցու համար բացարձակ նորություն են։
Գագիկ Համբարյանի տեղեկացմամբ, Մելինե Դալուզյանը սովորել է Շիրակի պետական համալսարանում, որտեղ թե նրա դասախոսները, և թե ընդհանրապես ողջ քաղաքը գիտեին նրա սեռական կողմնորոշման մասին, սակայն երբևէ չեն քննարկել, առավել ևս նրան չեն հալածել՝ հաշվի առնելով նրա սպորտային հաջողությունները։
Գագիկ Համբարյանի պնդմամբ, Մելինե Դալուզյանի ինքնասպանության եզրին հայտնվելը բացարձակ նորություն էր գյումրեցիների համար, որովհետև նա Գյումրիում իրեն լավ է զգացել, իր կնոջն է բերել դասի, ընկերուհիների հետ եղել է տարբեր ժամանցի վայրերում։ «Եկեք սկսենք նրանից, թե արդյո՞ք Ազգային ժողովի գլխավոր ամբիոնը 10 րոպե պետք է օգտագործել շինծու հարցի պատասխանելու համար, որովհետև շատ լավ տեսանք, թե ով էր այդ հարցի հեղինակը, Արարատ Միրզոյանն էր։
Այստեղից հետևություն, որ այդ հարցուպատասխանին նախօրոք էին պատրաստվել , պատասխանը նախօրոք գրված էր պարոն Փաշինյանի մոտ։ Ասեմ, որ որպես մարդ՝ ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում մարդկանց անձնական կյանքով, ինձ բացարձակ հետաքրքիր չի եղել Մել կամ Մելինե Դալուզյանի անձնական կյանքը։ Ես գտնում եմ, որ ամեն մարդ իր անձնական կյանքում կարող է անել այն, ինչ ինքը ցանկանում է ու այդ հարցը բացարձակ պետք չէր հանրայնացնել։ Բայց, ցավոք սրտի, պարոն Փաշինյանն իր վարքագծով, իր հայտարարություններով ստիպում է, որպեսզի շատերը, այդ թվում նաև ես, ստիպված արձագանքենք։ Ինչո՞ւ, որովհետև պարոն Փաշինյանի մեջբերած բոլոր թեզերը կեղծ էին՝ կապված Մելինե Դալուզյանի հետ։
Ամբողջությամբ՝ aravot.am