ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Թե ինչն է ձերբակալման պատճառը, ԱԱԾ մամուլի կենտրոնից ասացին, որ ավելի ուշ հաղորդագրություն կհրապարակեն:
2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ: