Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցի վթարային 1, 9/1 և հրդեհված 9 շենքերի բնակիչները՝ թվով 30 ընտանիք, հաջորդ տարի նոր բնակարանամուտ կտոնեն արդեն Հերացու 5 հասցեում, որը նախկին Սանէպիդկայանի շենքն է: Այս նպատակով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ամրակ» ԲԲԸ-ի և Արմավիրի քաղաքապետարանի միջև, որով նախատեսվել է 30 բնակարանների վերակառուցում վթարային և այրված շենքերի բնակիչների համար:
Արդեն 2 տարի ու մեկ ամիս է անցել այն չարաբաստիկ հրդեհից, որը մոխրակույտի վերածեց Նորապատի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքը. թվով 11 բնակարանի բնակիչները մնացին անօթևան և սկսեցին վարձով բնակարաններ փնտրել Արմավիր քաղաքում: Կառավարությունը 6 ամսվա կտրվածքով հոգացել էր նրանց բնակարանի վարձը: Ձմռան շեմին աջակցել էին նաև Արմավիրի մարզպետարանն ու քաղաքապետարանը:
«Մեզ 250 000 դրամ տվեցին, 6 ամիս կարաս ապրես առանց ոչ մի բանի 25000 դրամով, ես ու իմ սրտից վիրահատված 23 տարեկան տղես: Ես ամեն ինչ կորցրեցի, մնացել էի միայն իմ հագի շորերով: Քաղաքապետարանը 60000-ական, իսկ մարզպետարանն էլ 100000-ական դրամ տվեց ամեն մեկիս»:
Ամբողջությամբ՝ armradio.am