«Նիկոլն էլ գիտեր, որ ես չգիտեի, թե ի՞նչ է նշանակում աշխատավարձով ապրելը…»
Advertisement 1000 x 90

«Նիկոլն էլ գիտեր, որ ես չգիտեի, թե ի՞նչ է նշանակում աշխատավարձով ապրելը…»

Սրա մասին երբեք չեմ խոսել, բայց ուզում եմ իմանաք:

Իմ նման մարդիկ շատ հաջող ու մեծ հավանականությամբ դառնում են իզգոյներ, ենթարկվում են օստրակիզմի տարբեր աստիճանների, որովհետև չեն ընդունում հասարակության խաղի, շատ հաճախ կեղտոտ կանոնները:

Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում աշխատավարձով ապրել: Ես վաղուց, զրկված եմ եղել իմ ֆունդամենտալ իրավունքներից մեկից, շատ վաղուց՝ շուտով քսանը կլրանա:

Նիկոլն էլ գիտեր, որ ես չգիտեի, թե ի՞նչ է նշանակում աշխատավարձով ապրելը ու նա դրա մասին նույնիսկ հայտարարում էր եթերներից:

2017-ի սեպտեմբերին, սույն անձը, հերթական անգամ հյուրընկալվել էր ինձ մոտ:

Երկար ու շատ սուր, բացառապես քաղաքական թեմաներին վերաբերող խոսկցություն տեղի ունեցավ՝ սկսած վերջին ընտրությունների գնահատականից, վերջացրած՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու Ելքի նախագծով:

Ու ամեն անգամ, երբ իմ բերած արգումենտների դեմ վերջանում էին Նիկոլի քաղաքական արգումենտացիայի պաշարները (իմիջայլոց նա մի քանի անգամ ինձ նույնիսկ մեղադրեց մանիպուլյացիա անելու մեջ), նայում էր իմ դեմքին, շատ պարզ, մաքուր թվացող հայացքով ու ասում ՝ Արթուր, ես քեզ ուզում եմ օգնության ձեռք մեկնել, ես քեզ ուզում եմ հանել փոսից բայց դու խփում ես ձեռքիս:

Մի քանի անգամ կրկնեց, անկեղծ որևէ կերպ չարձագանքեցի, որովհետև չհասկացա, թե ի՞նչ է ասում, ինչո՞ւ է ասում:

Հիմա արդեն պարզ է:

Կարծում եմ՝ ձեզ մոտ նույնպես:

Արթուր Համբարձումյանի էջից:



Նման նյութեր