«Հայաստանում առկա ֆենոմենալ մտավոր կապիտալի մասին (ոչ պոպուլյար ստատուս)». Նարեկ Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանում առկա ֆենոմենալ մտավոր կապիտալի մասին (ոչ պոպուլյար ստատուս)». Նարեկ Սամսոնյան

Վերջերս` Արսեն Բաբայանին ազատ արձակելու օրը ես ու Ռուբեն Մելիքյանը միասին վերադարձանք Վարդաշեն ՔԿՀ-ից ու մեր ավանդույթի համաձայն վերջում մի տեղ միասին սուրճ խմեցինք: Ընդհանրապես Ռուբոյի հետ հաճախակի ենք սրճում ու գրեթե միշտ մեր խոսակցությունների առանցքը ապագայի Հայաստանն է հնարավոր բոլոր ռեֆորմներսվ, բայց էդ օրվա խոսակցությունը այլ որակի էր ու շատ տպավորիչ:

Սկսեցինք Արսեն Բաբայանով ու շարունակեցինք դատական համակարգի հավանական ռեֆորմով` Մագնա Կարտայից մինչև մարդու իրավունքների ավանդույթային հիմքեր, Շախմատից մինչև երդվյալ ատենակալների ինստիտուտ, իշխանությունների տարանջատման սկզբունքից մինչև արդարադատության իրականացում: Մի խոսքով վստահ եղեք ապագայի Հայաստանը բազմաթիվ երիտասարդ պրոֆեսիոնալներից ա բաղկացած լինելու ու հաստատ պոպուլիզմի տարրերից հնարավորինս զերծ ա լինելու:

Մեր երկրում առկա է ֆանտաստիկ մտավոր կապիտալ ու վստահ եղեք էդ կապիտալը վաղը մյուս օրը օգտագործվելու է ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այլևս երբեք մեր երկիրը բանակից թռածների, թրշմնուկների, անպատասխանատու պոպուլիստների ու խորովծ-քյաբաբների ճիրաններում չի հայտնվելու:

Ruben Melikyan էսօր չսրճե՞նք:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր