
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին ընկերությունից, Կենտրոն վարչական շրջանում կջրազրկվեն հետևյալ տարածքները՝ Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Շենգավիթ վարչական շրջանում` Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ: