Բակտերիալ ինֆեկցիաները կարող են քաղցկեղ առաջացնել. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Բակտերիալ ինֆեկցիաները կարող են քաղցկեղ առաջացնել. հետազոտություն

Բակտերիալ ինֆեկցիաները կարող են քաղցկեղ առաջացնել, պարզել են Շառլոտայում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ գիտնականների կարծիքով՝ չարորակ ուռուցքների զարգացման գործոններից մեկը բակտերիաների և MUC1 գլիկոպրոտեինների միջև փոխգործակցությունն է, որն արտադրում են լորձաթաղանթների բջիջները: Սա կարող է բերել մի ամբողջ շարք ուռուցքային հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ հաստ աղիքի, թոքերի, ստամոքսի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի:

Ինչպես հայտնի է, բոլոր չարորակ նորագոյացությունների մոտ 20 տոկոսը կապված է որևիցե վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիայի հետ, ընդ որում՝ հիմնական պատճառը քրոնիկական բորբոքումն է:

Մուցինների սպիտակուցային միացությունները, որոնց է դասվում MUC1-ը, պաշտպանում են մարսողական համակարգի ներքին մակերևույթը: Բակտերիաներն ամրանում են MUC1 հատուկ դոմենին, որն անջատվում է մոլեկուլից և հայտնվում լորձաշերտի մեջ, որտեղ տեղի է ունենում մանրէների վերացումը: Սակայն որոշ դեպքերում միացությունը կարող է գործարկել ախտածին ազդանշաններ բջջի ներսում, որոնք իրենց հերթին ակտիվացնում են քաղցկեղածիններին:

med.news.am