
Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, ով նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր միայն քրեակատարողական հիմնարկից ազատվել, դարձյալ գողություններ է անում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին կասկածվողին բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:Պարզվել է, որ նա վերջին ամիսներին Աբովյան քաղաքի և Մայակովսկի գյուղի վարչական տարածքներում 10 բնակարանային գողություն է կատարել: Հանգամանքները պարզվում են:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: