
ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորման թիկունքային ծառայություններն անցկացրել են «Զինծառայողների սննդի ապահովումը դաշտային պայմաններում» թեմայով ցուցադրական պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել է դաշտային պայմաններում սննդի պատրաստման և զինծառայողների սննդի ապահովման կարգը, իրականացվել են պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: