«Բա որ մահապարտ ահաբեկիչ լիներ ու շենքն օդ բարձրացնելու միտք ունենար». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Բա որ մահապարտ ահաբեկիչ լիներ ու շենքն օդ բարձրացնելու միտք ունենար». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցին ի՞նչ գործ ունի մի շենքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում է հայկական համայնքի հետ: Բա որ նշված անձը ոչ թե հարց տալու նպատակով մտած լիներ շենք, այլ մահապարտ ահաբեկիչ լիներ ու այդ շենքը օդ բարձրացնելու միտք ունենար:

Հասկացանք, որ մենք խաղաղ ենք մեր լեռների պես ու ավելի մարդամոտ ենք, քան՝ ադրբեջանցիք, բայց հավատացեք, մեր, մեր հայրենակիցների ու մեր երկրի ղեկավարի անվտանգությունը պետք է ամեն ինչից վեր լինի, թեկուզ հենց մարդկային ամենավեհ գաղափարներից:

Հ.Գ. հարցին Փաշինյանի պատասխանը լավն էր, հատկապես շենքից անվտանգ դուրս գալու երաշխիքը»:



Նման նյութեր