Իմ սիրելի իշխանություն ջաաաան, եկել եմ ասեմ, որ ավելի քան 10 տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 2 հազար քառակուսի մետր հողակտորի վրա Սուրիկ Խաչատրյանը կառուցել էր եռահարկ առանձնատուն, սակայն շինթույլտվությունը ստացել է բոլորովին վերջերս՝ 18 թվականին՝ թաքցնելով հարկերը, տարիներով Լիսկայի թաթը եղել է սյունիքյան հանքարդյունաբերության կոռուպցիոն սխեմաներով հագեցած գործընթացների վրա, ի վերջո՝ Բուդաղյանների աղմկահարույց դեպքը չենք մոռացել, բա հենց իր անունով ապաշքյարա հայտարարագրերը…
Հիշեցնեմ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովի տվյալների համաձայն միայն 2012 թվականին Սուրիկ Խաչատրյանը այնպիսի հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ նա ունի.
բաժնետոմսեր, որոնք տարվա սկզբում եղել են 4 000 000 000 (4 մլրդ) դրամի չափով, տարվա վերջում՝ 7 000 000 000 (7 մլրդ) դրամ: Դրամական միջոցներ՝ 2 500 000 000 (2 մլրդ 500 մլն) դրամ, 1000 000 (1մլն) դոլար: Բաժնեմասի օտարումից էլ ստացել է՝ 7 000 000 000 (7 մլրդ) դրամ:
Որպես աշխատավարձ՝ Խաչատրյանը տարեկան կտրվածքով ստանում էր 2 102 861 դրամ: Տղերք, բա որտեղի՞ց…Վաստակե՞լ էր:
Իսկ դուք մեկուկես տարի էս ակնհայտ դիպվածները թողած՝ ասում եք Նորավան համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ գյուղի մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Էս ֆոնին Լիսկան պետության օրինական շահերին ոչ թե կպել, այլ ուղղակի մեղմիկ շոյել է)))))
Թավիշը կարծես խասյաթ է դարձել…
Մարիամ Ծատրյան
Զանգեզուրն Այսօր ֆեյսբուքյան էջի հրապարակումը