«Խնդրում եմ օգնել և տարածել»
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ օգնել և տարածել»

Խնդրում եմ օգնել և տարածել)

Այսօր երեխաների համաշխարհային օրն է)

Սիրելի ընկերներ, դիմում եմ բոլորիդ հերթական մեծ խնդրանքով, եկեք միասին օգնենք Ալեքսին լսել, այս տարիների ընթացքում մենք միասին նման բազմաթիվ հրաշքներ ենք գործել:))

Այս փոքրիկ, խուճուճ տղային նայելիս անկախ քեզնից ժպտում ես։ Ալեսքն այնքան լի է դրական էներգիայով, որ հնարավոր չէ պատկերացնել, որ առողջական խնդիր ունի։

Երեքամյա Ալեքսը խուլ է և ունի ներքին ականջների երկկողմանի անոմալիա, այդ պատճառով էլ երբեք չի վայելել իր մայրիկի քաղցր ձայնը, գեղեցիկ երգերն ու հեքիաթները։ Լսողություն չունենալու պատճառով Ալեքսը, ցավոք, նաև չի խոսում, չի հաղորդակցվում իր ընտանիքի ու հասակակիցների հետ, չի կարողանում ընկերներ ձեռք բերել և չի կարող ամբողջովին ինտեգրվել հասարակությանը։

Ալեքսի ներքին ականջների անոմալիան ու չորրորդ աստիճանի ծանրալսությանը կարող են հաղթել Իսպանիայի բժիշկները, մենք նման մի քանի հաղթանակներ արդեն ունենք, կհիշեք։ Պամպլոնա քաղաքի հիվանդանոցում կարող են տղային օգնել ԼՍԵԼ։ Անհրաժեշտ է կոխլեար իմպլանտացիա, որը արժե 23.000 եվրո։

Մեզ անհարժեշտ է հավաքել 12.500 եվրո, որպեսզի Ալեքսը լսի ու խոսի։ Երեխայի ծնողները անում են հնարավոր ամեն ինչ, որ փոքրիկը ոչնչի կարիք չունենա։

Բայց այդ գումարն ընտանիքի համար չափազանց մեծ է։

Եկեք օգնենք փոքրիկին լսել աշխարհի ձայները, հավատացե’ք դա Գոհարի՝ Ալեքսի հոգատար մայրիկի միակ երազանքն է։

Արագ փոխանցումների համար`

ArCa 5444560100523964

Idram 840405720

GoFundMe: https://www.gofundme.com/f/alex-dream-of-hearing?fbclid=IwAR3plTMvIeaU9HjWgQWRdr0JdyBo9pmaG3hltsccQVchnOeQNNeftT9-H_k

Փոխանցումներ կարող եք նաեւ կարարել հետեւյալ հաշվեհամարներին

Ardshinbank

AMD 2479200283930000

USD 2479200283930010

EUR 2479200283930020

RUB 2479200283930030

Ստացող ՝ Ավագյան Վաղարշակ

Վաղարշակը (հեռախոսահամար ՝ +374 77 882020) Ալեքսի հայրիկն է, ում կարող եք դիմել ցանկացած հարցով։

Հանգանակությունների մասին թարմացվող տեղեկատվություն կդրվի այս գրառման տակ։

Լուսանկարը` Էդգար Հարությունյան

 — с Lilit Abrahamyan и Klaus Gollnick.

Արմեն Արմոս Մարտիրոսյանի էջից: