
Հրապարակել է պատմության մեջ լավագույն տեսախաղերի թոփ-50-ը: Բոլոր ժամանակների խաղը դարձել է «Տետրիսը», որը մշակել է խորհրդային մաթեմատիկոս Ալեքսեյ Պաժիտնովը: Երկրորդ և երրորդ տեղերում են Super Mario 64-ը և The Legend of Zelda և Ocarina of Time-ը: Տարբեր տարիքի գեյմերների կազմած ցուցակում ընդգրկվել են վերջին 40 տարում ստեղծված խաղեր: Doom-ը, որը գրավել է միլիոնավոր խաղացողների, 4-րդ տեղում է: Հանրահայտ Minecraft-ը 6-րդ տեղում է, իսկ World of Warcraft-ը՝ 10-րդ, հայտնում է Time ամսագիրը: