Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը. armeniasputnik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Այսօր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այգու աշխատակիցներին է ներկայացնելու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին»,–ասաց նա։

Ի դեպ, կենդանաբանական այգին մեկ փոխտնօրեն ունի՝ Վլադիմիր Սիմոնյանը, որն էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 31–ին Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակը հարձակվել ու 3 մուֆլոն էր կերել։ Նույն օրը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Նոյեմբերի 6–ին այգու աշխատակիցները նամակ էին հանձնել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ դեմ են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականին։

armeniasputnik.am