Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս առնչությամբ ասաց. «Հիսուսը եղել է լուսավորիչ, մեծ մարդ է եղել, հզոր մարդ և փորձել է ժողովուրդների մեջ սերմանել բարություն, հանդուրժողականություն, վաղվա օրվա նկատմամբ վստահություն և այլն: Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում դրան, հիմա հավատում եմ, առավել ևս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ: Ես չեմ համեմատում Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ, բայց այն մոտեցումները, որ ինքն է ձևավորում ու այն արժեհամակարգը, որով ինքը առաջնորդվում է, բարու, լուսավորի, հանդուրժողականության արժեհամակարգն է: Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը, հիմա էլ կարող է պատահի որոշ մարդիկ ճիշտ չեն գնահատում: Ես նորից եմ ասում՝ չեմ համեմատում, ինձ իրավունք չեմ վերապահում այդպիսի բան անել, բայց իմ համար Նիկոլ Փաշինյանը հույսի, լույսի հանդուրժողականության, սիրո սերմեր ցանող անհատականություն է, քաղաքական գործիչ»:
Ամբողջությամբ՝ aravot.am