Նամուսով հայ կինը և սեքսը: 8 օրենք, թե ինչպես պետք է նամուսով հայ կինը վերաբերվի սեքսին:
1. Նամուսով հայ կինը երբեք չպետք է սեքսով զբաղվի, ո՛չ ամուսնանալուց առաջ, ոչ հետո, առհասարակ սեքսը ավանդական հայ կնոջը սազական բան չի: Դեռ հնուց մեր տատերը միշտ էլ իրենց հնարավորինս հեռու են պահել սեքսից: Նույնիսկ եթե 10 երեխա են ունեցել, տասից 7-ը նաղդ սուրբ հոգուց են հղիացել:
2. Նամուսով հայ կինը երբեք չպիտի ինքն իրեն բավարարի, հատկապես իրար հետևից մի քանի անգամ և իր սիրած դիրքով: Ավանդական հայ կնոջ մատները նախատեսված են միմիայն ընտանեկան արժեքները պահպանելու համար:
3.Նամուսով հայ կինը ոչ մի դեպքում սեքսից հաճույք չպիտի ստանա, դա սրբապղծություն է: Սեքսից հաճույք կարող են ստանալ միայն պատմություն չունեցող ազգերը օրինակ՝ ամերիկացիները (չնայած ամերիկացին ազգ չի, ապե), մշակույթ չունեցող ազգերը (օրինակ՝ թուրքերը կամ ուզբեկները): Իսկ 3 միլիարդ տարվա մշակութային հայ ազգի նամուսով կինը սեքսի ժամանակ պիտի լուռ մնա և սևեռված մտածի իր ազգային արժեքների պահպանման մասին:
4. Սեքսի ժամանակ նամուսով կնոջ սենյակում պիտի լսվի կա՛մ «Հայ ֆիդայի ջա՛ն ֆիդայի» երգը, կա՛մ էլ ինչ-որ երգ «մեր պապերը, մեր հողը, մեր ջուրը» բառերով:
5. Հայ նամուսով կինը սեքսով պիտի զբաղվի բացառապես «դասական» դիրքով` ոտքերը և ամբողջ մարմինը փայտի նման ձգված: Այդ ուղիղ դիրքը հայ ավանդական ընտանեկան սուրբ արժեքի մեջ խորհրդանշում է այն, որ կինը ընտանիքի սյունն է: Երկու պարզված ոտքերը խորհրդանշում են հողի մեջ արմատներ տված ավանդական հայ կնոջ հպարտ էությունը:
6. Հայ նամուսով կինը սեքսի ժանանանակ իրեն պիտի համեստ պահի, ավելորդ շարժումներ չանի, հնարավորինս այնպիսի անտարբեր դեմք ունենա, կարծես այդ ամենը իրեն չի վերաբերում:
7. Նամուսով կինը պիտի պարտադիր շփոթի «Օրալ» և «Անալ» բառերը, ոչ մի դեպքում չպիտի իմանա այդ բառերի նշանակությունը: Իսկ «Մինետ» բառը լսելիս պիտի ասի. «Հա, գիտեմ էդ պատմությունը, որ Հայկը ՄԻ ՆԵՏՈՎ սպանեց Բելին»:
8. Վերջապես նամուսով կինը իր աղջիկ երեխաներին պիտի այնպես մեծացնի-դաստիարակի, որ վերջիններս մեծանալով նույնպես նամուսով կանայք լինեն և դարեդար փոխանցեն հայ ավանդական արժեքները, որ սաղ ազգերը մեզ նախանձեն:
Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից