Քիչ առաջ տեղեկացրել ենք, որ ՀՀՖ-ն գործկոմի արտահերթ նիստ է հրավիրել, այն դեռ շարունակվում է։ Մենք պարզեցինք, որ երեկ մինչեւ երեկոյան ժամը 8-9-ի դրությամբ ՀՖՖ գործկոմը մտադրություն չի ունեցել , ոչ մի նախադրյալ չկար, որ այսօր գործկոմի արտահերթ նիստում կբարձրացնեն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը։ Նիստը նշանակվել էր, ըստ էության, Հայաստան-Իտալիա խաղը եւ արդյունքները քննարկելու նպատակով։ Սակայն ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջն առաջ է եկել ուշ երեկոյան, երբ համացանցում հայտնվեց «Պրեսսինգ» հաղորդման անոնսը Վանեցյանի հետ։
Անոնսը դիտելուց հետո իշխանությունը վրդովմունքի նոպա է ապրել եւ որոշել, որ պետք է նիստում քննարկվի Վանեցյանի հրաժարականի հարցը։ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան ։