ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում ակտիվ աշխարհի առաջնորդների տասնյակում է։
Այս եզրակացության է հանգել «Twiplomacy» միջազգային կայքը` հետազոտելով սոցիալական կայքերում պետությունների ղեկավարների և պետական կառույցների էջերի ակտիվությունը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ Facebook-ի միջոցով ուղիղ եթեր դուրս գալով հենց մեքենայի միջից կամ էլ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է հետևորդների կողմից ու նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,- ասված է «Աշխարհի առաջնորդները Facebook -ում» վերնագրով հոդվածում։
Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: