Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով կրկնակի վրաերթից. 2 վարորդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել նույն հոդվածով. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով կրկնակի վրաերթից. 2 վարորդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել նույն հոդվածով. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բանի հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով քրեական գործ է հարուցվել նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փատով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Սենո Գրիգորյանի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Հրաչյա Թադևոսյանի նկատմամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանը նախ վրաերթի է ենթարկվել Ս. Գրիգորյանի վարած ВАЗ 2114 40 մակնիշի ավտոմեքենայով, իսկ հետո Հ. Թադևոսյանի վարած Audi A4 մակնիշի ավտոմեքենայով:

Վրաերթից հետո Audi-ի վարորդը հեռացել էր դեպքի վայրից, իսկ օպերատիվորեն վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին ու քննիչին Ս. Գրիգորյանը ասում էր, որ ինքը տեղյակ չէ, թե ով է եղել փախուստի դիմած վարորդը, մինչդեռ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վրաերթից հետո Հ. Թադևոսյանը , ով ծանր առողջական խնդիրներ է ունեցել, մեկնում էր հիվանդանոց հեմոդիալեզի և նա կանգնել է, մոտեցել այդ պահին դեպքի վյար ժամանած շտապօգնության բժիշկներին և հայտնել է իր տվյալները ու ասել՝ «Դուք վիրավորին տեղափոխեք հիվանդանոց (նա չի իմացել որ վրաերթի ենթարկվածը մահացած է) ես հասնեմ հիվանդանոց, հեմոդիալեզն անցնեմ ու կգնամ ոստիկանություն և այդ ամենը, ըստ նախնական տեղեկությունների, իմացել է Ս. Գրիգորյանը ու մարդիկ զարմանում են, թե ինչու է վերջինս իրավապահներին հայտնել, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Ու նրա հայտնած տեղեկությունների հիման վրա կարծիք է ձևավորվել, որ Հ. Թադևոսյանը դիմել է փախուստի:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են երեկ Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել էին այդ ուղղությամբ, որից հետ Audi A 4-ի վարորդը, ով տանը չէր եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել էին քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հրաչյա Թադևոսյանն է, իսկ մահացածը 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանն էր։ Ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի հանձնարարականով Audi A 4 մակնիշի 36 NF 958 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com